1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանձնել են ապօրինի զենք ու զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրազենային վնասվածքների ու մահացու դեպքերի զգալի մասն ապօրինի պահվող զենք-զինամթերքի գործածության հետևանքով են լինում: Ուստի նման հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
Օգոստոսի 27-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանի 58-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:
Նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ու Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Քասախ գյուղի 51-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներին է կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 25 փամփուշտ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: