Հանձնել է զոհված որդու ատրճանակը
14.11.2014 15:42
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 13-ին, ժամը 14.10-ին, օդանավակայանի գծային բաժանմունք է ներկայացել 1955 թ. ծնված Լեյլի Մ.-ն և կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի 3 փամփուշտով, և հայտարարել, որ զենքը նույն օրը գտել է իրենց տանը կից մառանից, որը պատկանել է 1994 թ. ԼՂՀ-ում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն, ով իր հետ բերել էր 1993 թ. ԼՂՀ-ից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: