Հանձնել է կամավոր
24.11.2014 11:50
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, 1987 թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է 20 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տան պատի մեջից` շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ: Ըստ նրա՝ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: