Հանձնել է հանգուցյալ հոր հրացանն ու փամփուշտները
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 11-ին, ժամը 18.30-ին, Արմաշ գյուղի 37-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված մեկփողանի ողորկափող հրացան և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 26 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հորը (մահացել է 1992թ.), ով դրանք ձեռք էր բերել Երասխի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: