ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացին ինքնաձիգ ու փամփուշտներ է հանձնել ոստիկանություն

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 3-ին, ժամը 00.25-ին, բաժին է ներկայացել 48-ամյա մի տղամարդ և հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ և 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ:
Ըստ տղամարդու հայտարարության՝ ներկայացված զենք-զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 20.00-ին, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի վերջնամասում գտնվող իր անասնագոմի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում: Դրանք պատկանում են իրեն. բերել է Արցախյան պատերազմից և մոռացել այդ մասին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: