Հանձնել է Քարվաճառի անտառներից գտած զինամթերքը
19.12.2017 10:58
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության ՊՊԳՎ Մարտունու բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, 1953 թ. ծնված Մաքսիմ Ա.-ն կամովին հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 197 փամփուշտ, ՌԳԴ-5 տիպի նռնակ, ՌԳ-42 տիպի նռնակ և ՈՒԶՌԳՄ տիպի նռնակի պայթուցիչ ու հայտարարել, որ զինամթերքը 1995-1997թթ. գտել է Քարվաճառի շրջանի անտառներից:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: