ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Հրազդանի բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա հետևողական աշխատանքը ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ՝ իրականացնելով ակտիվ բացատրական աշխատանք։ Սեպտեմբերի 3-ին արձանագրվել է ապօրինի պահվող-զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եկած 65-ամյա տղամարդը կամավոր հանձնեց երկու նռնակ ու տարբեր տրամաչափի 95 փամփուշտ։ Հրազդանի բաժին եկած 30-ամյա տղամարդն էլ բերել էր պայթուցիչով նռնակ, տրոտիլով գլանակներինքնաձիգի 60 փամփուշտ։ Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դրանք կամավոր հանձնած անձինք էլ բաց են թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: