1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով` հարցվածների 60 տոկոսը դրական է գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով` հարցվածների 60 տոկոսը դրական է գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Գելլափ ինթերնեյշընըլ» կազմակերպության 2013 թվականի հանրային կարծիքի հետազոտության արդյունքների շնորհանդեսը:
Հոկտեմբեր ամսին արված հարցումների հիման վրա կատարված հետազոտությունն ընդգրկում է ՀՀ ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի գործունեության մի շարք ոլորտներ:
Հարցվածների 60 տոկոսը դրական էր գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները, 62 տոկոսը՝ պարեկապահակային ծառայության աշխատանքը տոնական օրերին, արտակարգ իրավիճակներում, զանգվածային միջոցառումների ժամանակ, 64 տոկոսը դրական ու բարձր է գնահատել Հատուկ սպայական գումարտակի՝ «հրեշտակների» ծառայությունը:
Հարցման արդյունքները ոստիկանությունում առկա տեղաշարժերի հանդեպ հանրային վերաբերմունքի իրական պատկերը ներկայացնելուց զատ՝ վկայում են նաև ոստիկանության հանդեպ հասարակական պահանջկոտության ու վերահսկողության աճի մասին, ինչը շատ կարևոր է հասարակություն-ոստիկանություն համագործակցության ամրապնդման առումով:
Շնորհանդեսի ընթացքում ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրին հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների իրենց գնահատականն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

                                                                                    ***

Նույն օրը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց «Գելլափ ինթեերնեշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանին և պարգևատրեց պատվոգրով՝ ոստիկանության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության ոլորտում վերջին տարիներին իրականացրած արդյունավետ աշխատանքի համար:
Արամ Նավասարդյանն իր հերթին հանձնեց ասոցիացիայի դիպլոմը, որին արժանացել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` 2012-2013 թվականներին ոստիկանությունում իրականացված բարեփոխումների համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին համագործակցության խորացման և հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքների գործնական կիրառման հնարավորությունների շուրջ: