Հանրային քննարկումներ՝ ՀՀ ոստիկանության կայքում 28.10.2014 թ. զետեղված ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ բաժնի ՆԱԽԱԳԾԵՐ ենթաբաժնում տեղադրվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 12-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-60-91 հեռախոսահամարով: