Հանրային քննարկում
19.03.2021 16:16
Հանրային քննարկումներ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 3-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-93 հեռախոսահամարով: