Հանրային քննարկում
20.06.2022 12:56
Հանրային քննարկումներ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 5-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-05 հեռախոսահամարով: