Հանրային քննարկում
26.05.2020 16:49
Հանրային քննարկումներ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 10-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-61-73 հեռախոսահամարով: