Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում և ուժեղ քամի է
17.03.2014 11:49
Հայտարարություններ և ծանուցումներ

Մարտի 17-ին, ժամը 10:30–ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: