1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցագործության երրորդ մասնակիցը հայտնաբերվեց

02.12.2014 12:29 Ավազակություն
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին էր ահազանգել 1967 թ. ծնված  Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում  գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր: Նույն օրը, ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները  Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին: Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել էին 38 կտոր ոսկյա զարդեր: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ինքնությունը չպարզված երրորդ անձը  1985 թ. ծնված  Սերիկ Հ.-ն է, որը ոստիկանության  ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 1-ին, ժամը 19.20-ին, կամավոր բաժին է ներկայացել:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: