ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների համագործակցության արդյունքում հանցագործությունը բացահայտվեց

Մայիսի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավաման կենտրոն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթհամալիրներից մեկի պատուհանի վրա կրակոցի հետքեր կան։
Ժամը 13-ին ստացվեց հաջորդ հաղորդումը։ Ոստիկանություն զանգած տղամարդը հայտնում էր, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամակահատավածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել էր կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նա նախկինում կատարել էր տարբեր հանցագործություններ։
Մայիսի 4-ին 17-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 17-ամյա երևանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը հայտանբերելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: