1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցադրվագները` ջրի երես

13.03.2014 10:49 Գողություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արամ Գ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարին  բաց դռնից մտել է Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը և գողացել խոհանոցային սպասք, երկարացման լարեր, մեկ զույգ զինվորական կոշիկ և արհեստագործական գործիքներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արամ Գ.-ն 2013 թ. դեկտեմբերի 23-ից  27-ն ընկած ժամանակահատվածում մտել է Չարենցի 2-րդ նրբանցքի  տներից մեկի բակ և գողացել երկու էլեկտրական սղոց, տարբեր տեսակի կենցաղային գործիքներ` պատճառելով մոտ 40.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արամ Գ.-ն մտել է Սարի-Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակ և քարե շինությունից գողացել կոշիկներ, դանակներ և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ:
Բայս սա դեռ ամենը չէ. Արամ Գ.-ն  հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մի շինությունից գողացել է ձեռքի սղոց և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ:
Վնասի չափը պարզվում է: 
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: