Հանցանքը խոստովանել են
Մայիսի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1936 թ. ծնված Գագիկ Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, դռան փականը բացելով, մտել են սեփականության իրավունքով իրեն պատկանող, Էջմիածնի հին խճուղում գտնվող էլեկտրամատակարարման կայան և գողություն կատարելու նպատակով, զոդման սարքով ապամոնտաժել էլեկտրական սարքավորումները` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1991 թ. ծնված Կարեն Ա.-ին և 1968 թ. ծնված Իգոր Ֆ.-ին, որոնք խոստովանել են, որ նշված հանցագործությունը կատարել են իրենք:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: