Հանցանքը խոստովանել է
18.01.2013 11:50
Գողություն
Հունվարի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1953 թ. ծնված Կարապետ Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Մարինե իր տանը իր բաճկոնի գրպանից գողացել է 1.700 դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն 1969 թ. ծնված Գյուլնարա Մ.-ն է, որը հունվարի 16-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: