Հանքախորշ էր մտել հանքանյութ գողանալու և ոսկի ստանալու նպատակով
10.04.2015 10:07
Գողություն
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն օրերս ուշ երեկոյան, Սոթքի ոսկու հանքի մի հանքախորշից դուրս գալու պահին, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Խորեն Ս.-ին:
Պարզվել է, որ նա հանքախորշ էր մտել հանքանյութ գողանալու և դրանից ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: