ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձերբակալվածների խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 160 գրամ հաշիշի յուղ

Սեպտեմբերի 7-ին Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Ժամը 10.30-ի սահմաններում նրանք ձերբակալել են երեք երիտասարդի ու, մեքենայով հանդերձ, տեղափոխել բաժին։ Երիտասարդները խուզարկվել են։ Երևանի 23-ամյա բնակչի պայուսակում 106 գրամից ավելի հաշիշի յուղի նմանվող զանգված ու կաթուցիչ կար։ Մասիսում բնակվող 21-ամյա երիտասարդի մոտ ևս հաշիշի յուղի նմանվող զանգված կար՝ 58 գրամից ավելի քաշով։
Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։