ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հաշվեհարդարի սպառնալիքով փորձել են 2 միլիոն շորթել

11.09.2013 14:02 Շորթում
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Կ.  Մ.-ն: Պարզվել է, որ ոմն Զավեն, հաշվեհարդարի սպառնալիքով, նրանից փորձում է շորթել 2.000.000 դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության,  Երևան քաղաքի  և ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ քիմիական մշակման ենթարկված 2.000.000 դրամը Կ. Մ.-ի կողմից փոխանցելու ժամանակ Ա. Իսահակյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բռնվել և բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Ռ. Պ.-ն, 1960 թ. ծնված Լ. Կ.-ն,  1955 թ. ծնված  Ա. Ն.-ն, 1950 թ. ծնված Ա. Խ.-ն, 1964 թ. ծնված Հ. Ա.-ն  և 1993 թ. ծնված Վահան Ա.-ն:
Վահան Ա.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մշակված 2.000.000 դրամը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: