2019 թ. առաջին եռամսյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հ/կ կատարած աշխատանքների հաշվետվություն
04.04.2019 14:28
Բացահայտում են վետերանները
2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանության վետերանների խորհուրդը և տարածքային կազմակերպությունները, համագործակցելով ոստիկանության մարզային և շրջանային կառույցների հետ, աջակցել և օժանդակել են տարբեր տեսակի հանցագործության դեպքերի բացահայտմանը, որոնցից 46-ը գրանցվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում:
Հանցագործությունների տեսակների պատկերը հետևյալն է.
- զենք և զինամթերքի հանձնում՝ 10 դեպք,
- հետախուզվողի հայտնաբերում՝ 14 դեպք,
- գողություն՝ 11 դեպք,
- այլ հանցագործություններ՝ 11 դեպք: