2018 թվականի առաջին կիսամյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հ/կ կատարած աշխատանքների հաշվետվություն
24.07.2018 14:44
Բացահայտում են վետերանները
2018 թ. առաջին կիսամյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները, շարունակելով կազմակերպության կանոնադրական պահանջների կատարումը և համագործակցելով ոստիկանության ստորաբաժանումների հետ, աջակցել և օժանդակել են բացահայտելու տարբեր տեսակի հանցագործությունների դեպքեր, որոնցից 105-ը գրանցվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում:
Հանցագործությունների տեսակների պատկերը հետևյալն է.
1. Զենք և զինամթերքի հանձնում - 39 դեպք
2. Հետախուզվողի հայտնաբերում - 34 դեպք
3. Անձնական ունեցվածքի գողություն - 11 դեպք
4. Թմրանյութի հանձնում - 1 դեպք
5. Այլ հանցագործություններ - 20 դեպք