1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՊԿ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների նիստ Բիշքեկում

25.10.2012 16:41 Պաշտոնական
ՀԱՊԿ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների նիստ Բիշքեկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների հերթական` տասներկուերորդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ են մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2012 թվականին ծավալած գործունեությունը, 2013 թվականի աշխատանքների հեռանկարները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքային խմբերի ամփոփումները, «Կանալ-Արևելք» տեղական օպերատիվ միջոցառման արդյունքները, «ԳՌՕՄ-2012»  օպերատիվ-տակտիկական ուսուցման արդյունքները, «Կանալ» օպերատիվ միջոցառման շրջանակներում հատուկ տեղական միջոցառումների անցկացումը, ինչպես և «Կանալ» միջոցառման շրջանակներում Աֆղանստանի իրավասու մարմինների հետ միջոցառումների անցկացումը: