ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հատուցման ժամ. ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Հատուցման ժամ. ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Կիև-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1978 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:
 
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վահրամ Պ.-ին, որը 2011 թ. օգոստոսի 18-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների  կողմից հետախուզվում էր նշանակված պատժի կրումից խուսափելու համար (խուլիգանության մեղադրանքով):
 
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները «Զվարթնոց»  օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սիրանուշ Մ.-ին, որը 2006 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 
 ***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Քանաքեռի 1-ին փողոցի նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը դեկտեմբերի 17-ից ոստիկանության  Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: