Հարազատի համակարգիչը գողացել և գրավադրել էր
Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ննջասենյակից անհայտ եղանակով գողացել են նոութբուք համակարգիչը` պատճառելով 240.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները փետրվարի 9-ին, ժամը 16.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով Նորք-Մարաշի 7-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել ոստիկանություն դիմած կնոջ եղբոր կնոջը` 1987 թ. ծնված Ռուզաննա Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և գողոնը նույն օրը գրավադրել Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը` 70.000 դրամի դիմաց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: