Հարկերից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Երևան-Անթալիա չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 51-ամյա Համազասպ Բ.-ին, որը ապրիլի 21-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					