Հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով
29.04.2023 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 28-ին Գյումրիի Ֆուրմանովի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Արտյոմ Կ.-ին, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: