Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
19.09.2017 10:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 17.25-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադարանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: