Հարուցվել է քրեական գործ, մեկ մարդ ձերբակալվել է
08.11.2013 12:05
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 5-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Դիլիջանի քաղաքային լճի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ք.-ին` իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1982 թ. ծնված Վանո Ք.-ին ու 1985 թ. ծնված Դավիթ Ա.-ին:
Վարդան Ք.-ի ավտոմեքենայի մոխրամանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թղթով փաթեթավորված 1,3 գ կշռով չորացված, մանրացված, «մարիխուանա» թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նոյեմբերի 6-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Ք.-ն իր մոտ պահվող թմրանյութից նույն օրն իր ավտոմեքենայում հյուրասիրել է Վանո Ք.-ին և Դավիթ Ա.-ին, որոնք էլ ծխելու միջոցով օգտագործել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Վարդան Ք.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: