ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարևանը քարով հարվածել է գլխին

Օգոստոսի 12-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և ձախ ենթածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Կարինե Կ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ իրենց բակում հարևանը քարով հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Գրիգոր Հ.-ն քարով   հարվածել է Կարինե Կ.-ի դեմքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: