Հարևանները ծեծի են ենթարկել
Հունվարի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանություն է    զանգահարել Ներքին Չարբախի 49-ամյա մի բնակչուհի  և հայտնել, որ հարևանները ծեծի են ենթարկել իրեն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, այդ կնոջը հարևան ընտանիքի անդամները, վիճաբանության ժամանակ, գցել են գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել  և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					