ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարևանուհու համակարգիչը գողացողը ոստիկանությունում խոստովանեց հանցանքը

26.09.2013 14:04 Գողություն
Սեպտեմբերի 25-ին, ժամը16.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ 3 օր առաջ Ե. Թադևոսյան փողոցի մի բնակչուհու տնից կորել է 180.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչը՝:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.40-ին, 1989 թ. ծնված Տիգրան Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքը տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել է իր տան 1-ին հարկում բնակվող կնոջ տան խոհանոցի ճաղավանդակը և հյուրասենյակից գողացել համակարգիչը՝ ինտերնետային կրիչի հետ միասին, որը վաճառել է իրեն անծանոթ մարդու՝ 30.000 դրամով:
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: