ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հափշտակել է բանկային պլաստիկ քարտ

08.08.2013 10:54 Կողոպուտ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ե.Թադևոսյան փողոցի 10 շենքի  բնակարաններից մեկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հայկ Հ.-ին, իսկ ժամը 18.40-ին, Արարատյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից` 1961 թ. ծնված Էդուարդ Մ.-ին:
Էդուարդ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ 25-30 օր առաջ, իր հարևան Հայկը մոտենալով իրեն, ցույց է տվել բանկային պլաստիկ քարտ` պատճառաբանելով, որ օգտագործելու ձևը չգիտի, խնդրել է հանել քարտի մեջ եղած գումարը, խոստանալով այն հավասարապես բաժանել` ավելացնելով, որ նշված քարտը հափշտակել է անծանոթ մի տղամարդուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը  1950 թ. ծնված Համլետ Գ.-ն է, որն օգոստոսի 6-ին, ժամը 19.20-ին, հրավիրվել է բաժին և տվել հաղորդում, որ հուլիսի 9-ին, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վատ է զգացել և նստել Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի բակում գտնվող նստարանին ու ննջել, այդ ընթացքում զգացել է, որ մի անծանոթ տղամարդ իր գրպանից հանել է բանկային քարտը, որի հաշվեհամարին եղել է 100.000 դրամ, և գաղտնագիրը ու հեռացել: 
Ինքն այդ ամենը տեսել է, սակայն ի վիճակի չի եղել կանխել:
Կատարվում է նախաքննություն: 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: