Հափշտակություն օդանավակայանի տարածքից
18.10.2014 11:32
Գողություն
Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում,1965 թ. ծնված Գագիկ Չ.-ն Սարատովկա գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի օդանավակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ցանկապատի 6 հենասյուն:
Գագիկ Չ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հենասյունները վերցվել և ի պահ են հանձնվել օդանավակայանում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությանը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: