ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«02» հաղորդումը դիտելիս ճանաչել են իրենցից խարդախությամբ գումար կորզողին

08.06.2015 11:33 Խարդախություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն զանգահարած Արմեն Թ.-ն հայտնել է, որ «02» հաղորդումը դիտելիս ճանաչել է հետախուզման մեջ գտնվող Վարդան Ա.-ին, որի գործողությունից տուժել են նաև ինքը և ծանոթը` 2015 թ. ապրիլին Շենավան գյուղում նրան տալով համապատասխանաբար 35.000 և 40.000 դրամ:
Ոստիկանության Արմավիրի բաժին հրավիրված տուժողները՝ 1966 թ. ծնված Արմեն Թ.-ն և 1974 թ. ծնված Արմենուհի Հ.-ն, հայտնել են, որ ապրիլի 7-ին Շենավան գյուղում ծանոթացել են 1972 թ. ծնված Վարդան Ա.-ի հետ, որը խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` Արմեն Թ.-ից վերցրել է 35.000 դրամ, իսկ Արմենուհի Հ.-ից 40.000 դրամ` սառնարան ու հեռուստացույց բերելու նպատակով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: