Հեծանիվը գտնվեց
31.07.2019 15:13
Գողություն
Հուլիսի 29-ին, ժամը 01.30-ին, Մանթաշյան փողոցից գողացել էին մի ՍՊԸ-ի պատկանող հեծանիվը:
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 10.15-ին, մի քաղաքացի հեծանիվը ներկայացրել է բաժին և հայտնել, որ այն գտել է Արշակունյաց պողոտայի մի շենքի բակում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: