38-ամյա հեծանվորդը մահացել է
24.10.2022 10:43
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է անհայտ քաղաքացու դիակ:
Պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 15.45-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի 59-ամյա վարորդը Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 38-ամյա հեծանվորդի, որը մահացել է: Պարզվել է հեծանվորդի ինքնությունը՝ 38-ամյա Անա Սոլեդադե Սիլվա Տեիխեիռաի:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: