Հեծանվորդը մահացել է
30.11.2012 12:02
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.55-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1941 թ. ծնված Սվերդլով Սարգսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց՝ ներկայացել բաժին:
Նույն օրը, ժամը 19.00-ին, Ս. Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: