Հեռախոսային մալուխ գողացողները հայտնաբերվեցին
Ապրիլի 17-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երանոս գյուղից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարազդատ Ա.-ին, 1963 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, 1974 թ. ծնված Պետրոս Գ.-ին և 1991 թ. ծնված Արտավազդ Հ.-ին:
Վարազդատ Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է շուրջ 100 մ հեռախոսային մալուխ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նրանք մալուխը գողացել են Երանոս գյուղում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող հեռախոսագծից:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: