Հեռախոսը վերցրել ու փախել էին. Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը
Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում տվեց. նույն օրը, ցերեկը, բջջային հեռախոսը գնելու նպատակով կապ էին հաստատել իր հետ: Հանդիպել էին Կիևյան փողոցում, սակայն անհայտ անձը բացահայտ հափշտակել էր հեռախոսն ու փախել։
Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։
Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Օրբելու փողոցի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 26-ին նա ներկայացել է Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին։
Արաբկիրի քրեական հետախույզների միջոցառումները չսահմանափակվեցին այսքանով։ Պարզվեց, որ 23-ամյա երիտասարդն ունեցել է հանցակիցներ: Նրանցից 21-ամյա երիտասարդը ևս հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին և գողոնը հայտնաբերելու ուղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: