Խանութից հեռախոս էր գողացել ու բռնվել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղաշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի բջջային հեռախոսների և լազերային սկավառակների խանութից բջջային հեռախոս են գողացել:
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկվեցին: Եվ քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց գողությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Էջմիածնի Զորավար Անդրանիկի փողոցի 42-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 22-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: