Հեռու փախչել չէր հաջողվել՝ բռնվել էր
13.12.2016 09:53
Գողություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հրաչիկ Ճ.-ին:
Նա Երևանի Տիգրան Մեծի պողողոտայի 86/3 հասցեում գործող սուրճի խանութի վաճառասեղանից գողացել էր 1982 թ. ծնված Մարիամ Թ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 160.000 դրամի վնաս, սակայն հեռու փախչել չէր հաջողվել՝ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: