Հետախուզվող՝ Արզնիից
10.09.2013 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16.30-ին, Արզնի գյուղի 6-րդ փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Աբրահամ Ս.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: