Հետախուզվող՝ գյուղի հանդամասից
01.07.2013 09:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Կաճաճկուտ գյուղի «Մեդվու ձոր» կոչվող հանդամասից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Անդրանիկ Ա.-ն գտնվում է ոստիկանության Թումանյանի բաժնի ՁՊՎ-ում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: