Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
07.03.2013 10:18
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը 2012 թ. հունվարի 27-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Գևորգ Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: