Հետախուզվող՝ Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից
14.10.2013 15:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի, 177 հոդվածի 2-րդ մասի և 165 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: