Հետախուզվող՝ Սպանդարյան գյուղից
26.03.2013 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, որը մարտի 15-ից հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: