Հետախուզվողը՝ Սարի թաղից
02.12.2014 12:27
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ, Սարի թաղի 12-րդ փողոցի տներից մեկից բաժին են բերման ենթարկել 1986 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որը նոյեմբերի 28-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: