Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկվեց Դիլիջանի բաժին
22.10.2021 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Աննա Շ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: